Խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու հնարավորություն կա
Երևանն ու Բաքուն լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ը: 3-ը համաձայնեցված է մասնակի:
«Փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, ու սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Հետևաբար, տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չկա: Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց»:,-այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ըստ նրա, հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իրական հնարավորություն կա։