Սյունիքում ճանապարհի նկատմամբ երրորդ ուժերի վերահսկողությունը քննարկման առարկա չէ
Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան ճանապարհով հնարավոր բեռնափոխադրումների իրականացման ժամանակ անվտանգության ապահովման նպատակով ՀՀ–ն դիտարկում է արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերությանը ներգրավվելու տարբերակը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է»,–ասաց նա։
Նախարարը ևս մեկ անգամ արձանագրել է՝ միջանցքի ստեղծում որևէ այլ կողմի և դրա վերահսկողության հանձնում ենթադրող որևէ հարց չի չի դիտարկվում։ Սյունիքում ճանապարհի նկատմամբ երրորդ ուժերի վերահսկողությունը բացառվում է և քննարկման առարկա չէ: