Ն. Փաշինյանն առաջարկում է ռեյտինգավորել համայնքների խնդիրները
Բնակավայրերի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է գտարածել և հանդես եկել նման առաջարկով:
Նա նշել է, որ առայսօր համայնքների առջև ծառացած խնդիրների մեծ մասը լուծվել է:« Իմ պաշտոնական կամ ոչ պաշտոնական այցելությունների ընթացքում իրենց բնակավայրերի բոլոր մնացած տասնյակ պրոբլեմները հասկանալիորեն բարձրացնում են իմ առաջ», - դրանք կլուծվեն աստիճանաբար:Հնարավոր չէ բոլոր խնդիրները միանգամից լուծել։
«Ի՞նչ եմ առաջարկում և առաջարկել բազմաթիվ բնակավայրերում և հիմա էլ դա անում եմ հրապարակային, որ մեր բնակավայրերի սիրելի բնակիչները հավաքվեն, քննարկեն և իրենց բնակավայրերի պրոբլեմները ռեյտինգավորեն․ պրոբլեմ՝ թիվ մեկ, երկու, երեք։ Մնացած՝ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և այլ պրոբլեմները թողնեն մի կողմ», - ասել է Նիկոլ Փաշինյանը և առաջարկել դրանից հետո հանդիպել կառավարության անդամների հետ ու քննարկել խնդիրները։
«Այդ կերպ մեզ հնարավորություն կտաք, որպեսզի բնակավայրի հետագա պրոբլեմների լուծումը շարունակենք այս ռեյտինգավորված տրամաբանությամբ. սա է իմ կազմակերպչական առաջարկը», - նշել է նա: