Ժամանակավոր սահմանափակումներ Մոսկվայի երեք օդանավակայանում

 Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի», - ասել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում:

Սահմանափակումների ժամկետի մասին ոչինչ չի նշվել։