Apple-ը ներկայացրել է iPhone 16-ի տարբերակներ

Երեկ կայացել է Apple-ի աշնանային շնորհանդեսը. Միջոցառման առանցքային մասը վերաբերել է նոր iPhone-ներին։

Ներկայացվել է երկու մոդել՝ 16 և 16 Plus։ Հիմնական հիշողության ծավալը 128 ԳԲ է: Թեև էկրանների պայծառությունը բարձրացել է մինչև 2000 -ի, Apple-ը հրաժարվել է 120 Հց-ի ավելացումից, քանի որ մոդելները «էժան» են և 60 և 120 Հց միջև որևէ տարբերություն չեն տեսնում։

Առաջին անգամ Pro Max-ը ունի է 6.9 դյույմանոց էկրան:

Օգտագործվել է նոր սերնդի պաշտպանիչ ապակի՝ Ceramic Shield, ինչը, ըստ մշակողների, իր որակական հատկություններով զգալիորեն գերազանցում է շուկայում առկա այլ ապակիները։

Ալյումինե կորպուսները վառ գույների են: Հիմնական նորարարությունը տեսախցիկի կոճակն է, որը վերադարձվել է անցյալից և նման է Sony Ericsson-ի կոճակներին։ Սակայն ի տարբերություն նախատիպերի, Apple-ի առաջարկն ունի բազմաթիվ ռեժիմներ (սեղմելու տարբեր սաստիճաններ, սահելու հնարավորություն)։