Եվրասիական տնտեսական հանձնաժողով. Հայաստանում իրական աշխատավարձերի աճի տեմպը 7,4% է

2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում միջին ամսական անվանական և իրական աշխատավարձերը աճել են։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցի համաձայն, միջին ամսական իրական աշխատավարձի ամենաբարձր աճի տեմպերը գրանցվել են Բելառուսում (13%) և Ռուսաստանում (9,4%)։ Հայաստանում ցուցանիշը կազմել է 7,4%։

Ղազախստանում իրական աշխատավարձերն աճել են 2,4%-ով, իսկ Ղրղզստանում՝ 5,2%-ով։