BMW-ն հետ է կանչում 1,5 մլն մեքենա

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը հետ է կանչում 1,5 մլն մեքենա:   Bild թերթը գրում է, որ պատճառը երրորդ կողմի մատակարարած ինտեգրված արգելակման համակարգի հետ կապված խնդիրներն են: Ընկերությունում այլ մանրամասներ չեն հայտնել։

Արդունքում, BMW-ի  հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսեր ստիպված կլինի կատարել, ինչի պատճառով վերանայելու է այս տարվա շահույթի իր կանխատեսումը։