Մարզերում կատարված աշխատանքների մասին՝ համառոտ

 

Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն ՀՀ մարզերում կատարվող կամ վերջին օրերին ավարտված աշխատանքների մասին՝ ելնելով տարածքային կառավարման մարմինների հրապարակումներից:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70 տոկոսը տրամադրել է պետությունը։ Պատասխանատուները շինարարի հետ զրույցում փոխանցել են մարզպետի հանձնարարականը՝ մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները և ապահովել դրանց անխափան ընթացքը։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանին և «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 13-ին Մարմաշենի վանական համալիրի տարածքում կայանալիք «Ախուրյան շուրջպար» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։

Տավուշի մարզում կայացել է «Ուտիք-Մեղեդի» ժողովրդական-էստրադային համույթի համերգային արշավը:

Արմավիրի մարզպետը՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ այցելել է Արաքս համայնք՝ ծանոթանալու համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Այցելել են նաև Ակնաշեն բնակավայր, որտեղ պետական բյուջեի միջոցներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով կառուցվում է մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը 291.4 միլիոն դրամ է։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի տարեվերջին:

Մարզպետն այցելել է  Արաքս համայնքի Արտիմետ գյուղի մանկապարտեզ, որտեղ ավարտվել են բակի բարեկարգման աշխատանքները:

Արագածոտնի մարզում 2024 թ․ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Աշնակի մոտ 2 կմ երկարությամբ մարզային (տեղական) նշանակության ճանապարհը:

Արարատի մարզում հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից։