Հայաստանում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Երևանում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ, սեպտեմբերի 16-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին կնվազի 5-6 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 34.0°C (2017թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 8.0°C (1988թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 20.5°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին։