Հրատապ արձագանքման հարթակում կարող եք գույքագրել ձեր կազմակերպության կողմից առաջարկվող ռեսուրսները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախատեսած Հրատապ արձագանքման հարթակում կարող եք գույքագրել ձեր կազմակերպության կողմից առաջարկվող ռեսուրսները՝ հրատապ արձագանքման ենթակա իրավիճակներից տուժած անձանց և ընտանիքների առաջնային կարիքների բավարարման նպատակով։
Հարթակում որպես աջակցություն տրամադրող կազմակերպություն կամ անհատ գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ձեր կողմից առաջարկվող սոցիալական աջակցության ծառայությունները՝ ըստ հարթակում հաշվառվող հետևյալ կարիքների՝
- Սնունդ
- Հագուստ
- Կոշիկ
- Աջակցող միջոցներ (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ)
- Հիգիենայի պարագաներ
- Տակդիր, միջադիր
- Մահճակալ, ներքնակ
- Անկողնային պարագաներ
- Կենցաղային պարագաներ
- Դեղորայք
- Դպրոցական պարագաներ
- Հոգեբանական աջակցություն
- Խնամք
- Ժամանակավոր կացարան
- Փոխադրման ծառայություն
- Այլ
Հրատապ արձագանքման հարթակը բարելավվել և արդիականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում:
Հարթակի ծրագրային ապահովումը մշակվել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։