Պայթյունների դեպքերն ավելանում են

 Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին 34 պայթյուն է գրանցվել, մահացել է 9 մարդ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանի խոսքով, պայթյուններ հիմնականում գրանցվում են տներում՝ կենցաղում անվտանգության նորմերը չպահպանելու պատճառով:

Ըստ որում, դեպքերի թվի աճ է գրանցվում.  անցած տարի գրանցվել է պայթյունների 42 դեպք՝ 6 զոհով և 53 տուժածով; 2024 թվականի միայն օգոստոսի 31-ի դրությամբ արդեն իսկ գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 անձ մահացել է, 39-ը՝ տուժել։ 2023 թվականի պայթյուններից 30-ն են գազի հետևանքով եղել, իսկ ընթացիկ տարում՝ 29-ը։ Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում»:

մեծ մասամբ տներում են պայթյուններ արձանագրվում, որովհետև կենցաղային որոշ կանոնների չեն հետևում բնակիչները, ու գազի արտահոսք է լինում։