News.am. iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեում
Apple-ի ամենաթանկ նոր սմարթֆոնի՝ iPhone 16 Pro Max-ի բոլոր պաշարները սպառվել են սեպտեմբերի 13-ին նախնական պատվերների բացումից հետո ընդամենը 18 րոպեում, News.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է AppleInsider-ը։
ԱՄՆ-ում iPhone 16 Pro Max-ի պատվեր կատարելիս ընկերությունը խոստացել է սմարթֆոնը մատակարարել 7-10 աշխատանքային օրվա ընթացքում, ինչը սովորական ժամկետ է։ Այնուամենայնիվ, նախնական պատվերների մեկնարկից ընդամենը երկու ժամ անց ժամկետը ձգվել է մինչև 3-4 շաբաթ: Ավելին, բոլոր գույների և հիշողության ծավալի կոնֆիգուրացիաների սմարթֆոնները գրեթե ակնթարթորեն սպառվել են:
Առաքման ժամկետները սկզբնական ժամկետներից սկսել են տարբերվել արդեն վաճառքի մեկնարկից 18 րոպե անց։ AppleInsider-ը կարծում է, որ հենց այս պահից հետո սպառվել են Apple սմարթֆոնների մեկնարկային պաշարները։
Պարզվում է, որ ավելի մատչելի iPhone 16, iPhone 16 Plus և iPhone 16 Pro մոդելների առաքման ժամկետներն ավելի հստակ են, իսկ առաքումը խոստացել են սեպտեմբերի 20-ին:
Ավելին` technews.am