«Ռոսատոմը» կուսումնասիրի Հայկական ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը
«Ռոսատոմ Սերվիսը» և «Ուրան–գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման փորձարարական–ցուցադրական կենտրոնը» սկսել են Հայկական ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստի հետազոտումը: Այդ մասին հայտնում է «Ռոսատոմ Սերվիսի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Հայկական ԱԷԿ–ի անվտանգ և հուսալի պահպանման հնարավորությունը գնահատելու և շահագործման ժամկետները մինչև 2036 թ. երկարաձգելու համար:
Աղբյուրը` arm.sputniknews.ru