Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00-ը Վերին Լարսում անցակետերը չեն աշխատի
Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ նշված ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով: