Կառուցապատողների հայկական ասոցիացիան շարունակում է ընդլայնել իր համագործակցությունների շրջանակը

Սեպտեմբերի 17-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիա /AAREA-ի միջև, որի համաձայն կողմերը պատրաստակամություն են ստանձնում ակտիվ համագործակցելու քաղաքաշինության, կառուցապատման, անշարժ գույքի շուկայի կանոնակարգման բնագավառներում:
Ինչպես տեղեկացնում են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ից` Հուշագիրը նպատակաուղղված է լինելու վերոնշյալ բնագավառներում երկու կառույցների ջանքերի մեկտեղմանը, իրավական և պայմանագրային դաշտի արդյունավետության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության իրականացման ապահովմանը: