Մեկնարկեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը

Երևանում մեկնարկեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը հյուրընկալել է սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի և հայության առջև ծառացած գոյաբանական խնդիրները հաղթահարված չեն, և մեր բազում վերքերը բուժման և խնամքի կարիք ունեն:

Նրա կարծիքով՝ տնտեսական զարգացումը, կրթական բարեփոխումները, անվտանգային համակարգի կայացումը, առողջապահության բարելավումը գերնպատակներ են, որոնց ուղղությամբ ունենք զգալի առաջխաղացում, սակայն որոնց հաջող ավարտին հասցնելը պահանջելու է հսկայական աշխատանք, ջանք և եռանդ:  

Ավելին` Արմենպրես