Հայաստանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

Երևանում սեպտեմբերի 18-21-ին՝ ժամանակ առ ժամանակ, սեպտեմբերի 22-ին` երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին և 22-ին առանձին շրջաններում, սեպտեմբերի 19-21-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      33.3°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              6.8°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      19.8°C