Արարատի մարզում աշխատանքների մասին՝ համառոտ
Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն Արարատի մարզում աշխատանքների մասին.
- Հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ։ Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով՝ քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների տները։
Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որից Կառավարության մասնաբաժինը 40% է, 40% հատկացրել է համայնքը, 20%՝ այլ ներդրողներ։
Բոլոր տեղերում այս պահին աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։
- Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում կառուցվում են ոռոգման համակարգեր։
Սուբվենցիոն մի ծրագրով ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 259 միլիոն դրամ՝ Կառավարություն–համայնք 60%-40% հարաբերակցությամբ։
2–րդ ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում Բարձրաշենում, Վարդաշենում, Բյուրավանում, Նշավանում, Բուրաստանում, Դալարում, Դեղձուտում և Լանջազատում։
Ծրագրի արժեքը շուրջ 355 միլոին դրամ է․ 60%–ը հատկացնում է Կառավարությունը, 40%–ը՝ համայնքը։
Կառուցվող երկաթբետոնյա կիսախողովակների արդյունքում համայնքում կքչանա ջրի կորուստը, կբարելավի ոռոգման ընթացքը:
- Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրթամշակութային էքսպո է անցկացվել: