Արարատի մարզի որոշ համայնքներում վաղը գործարկվելու են էլեկտրական շչակներ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքում անցկացվելու է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Մասիս համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ միջոցառման ընթացքում` ժամը 12:00-13:00 ընկած ժամանակահատվածում, Ռանչպար, Սիփանիկ, Սիս, Նորամարգ ու Սայաթ-Նովա բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
ՆԳՆ-ից բնակչությանը խնդրում են չանհանգստանալ և խուճապի չմատնվել։