Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ ամենամասշտաբային թարմացումը
Apple-ը թողարկել է iOS 18-ը՝ iPhone-ի օպերացիոն համակարգի ամենամասշտաբային թարմացումը: iOS 18-ը բերում է զգալի բարելավումներ նաև ավելի հին սարքերին: Ներկայացնում ենք iOS 18-ի ամենահետաքրքիր նոր հնարավորությունները և այն մոդելները, որոնց համար հասանելի կլինի թարմացումը:
iOS 18-ը ներկայացնում է գլխավոր էկրանի լիակատար անհատականացման հնարավորություններ: Հավելվածների պատկերակները կարելի է ազատորեն տեղադրել էկրանի ցանկացած մասում՝ առանց ցանցային սահմանափակումների: Պատկերները կարելի է ներկել՝ համապատասխանեցնելով հեռախոսի պաստառին, ինչպես նաև փոխել դրանց չափը և ֆոնի պայծառությունը: Բացի այդ, կողպված էկրանի վրա հնարավոր է փոխել արագ հասանելիության կոճակները, օրինակ՝ լապտերն (flashlight) ու տեսախցիկը փոխարինել հաշվիչով և Shazam-ով:
Կառավարման կենտրոնի վերափոխում
Կառավարման կենտրոնը ենթարկվել է էական փոփոխությունների.
- Կառավարման տարրերը կարելի է տեղադրել տարբեր էջերում՝ ըստ կարևորության:
- Հասանելի են նոր կառավարման տարրեր:
- Կարելի է փոխել կառավարման տարրերի չափը և դասավորությունը:
- Ավելացվել են նոր էջեր՝ խելացի տան սարքերի և մեդիա վերարտադրման կառավարման համար:
Հաղորդագրությունների բարելավումներ
Apple-ի նոր iOS 18-ը հնարավորություն է տալիս հաղորդագրությունների որակական փոփոխություններ կատարել՝ շնորհիվ RCS հաղորդագրությունների նոր աջակցությանը: Սա նշանակում է, որ այժմ iPhone և Android օգտատերերի միջև հաղորդագրությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի, ինչի շնորհիվ տեսանյութերն ու նկարները հնարավոր կլինի փոխանցել առանց որակի կորստի: Բացի այդ, հասանելի կդառնան կարդացված հաղորդագրությունների ծանուցումները՝ Android օգտատերերի համար:
Անվտանգության ապահովում
Անվտանգության առումով iOS 18-ը ներկայացնում է հավելվածները թաքցնելու կամ Face ID-ով, Touch ID-ով կամ գաղտնաբառով կողպելու հնարավորություն: Թաքցված հավելվածները չեն երևա որոնման արդյունքներում և չեն ուղարկի ծանուցումներ:
Նյութն ամբողջությամբ՝ how2b.am