Հայէկոնոմբանկը արժանացել է ԱԶԲ Գենդերային չեմպիոն / 𝐆𝐞𝐧𝐝𝐞𝐫 𝐂𝐡𝐚𝐦𝐩𝐢𝐨𝐧» մրցանակին

Ասիական զարգացման բանկի կողմից օրերս Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է «Գենդերային չեմպիոն / 𝐆𝐞𝐧𝐝𝐞𝐫 𝐂𝐡𝐚𝐦𝐩𝐢𝐨𝐧» մրցանակը:

Տևական ժամանակ է, ինչ Բանկն իր ռազմավարության առանցքում է պահում կանանց ներգրավվածությունը թե՛ կազմակերպության ներսում վերջիններիս առաջընթացի ապահովման առումով, և թե՛ կին ձեռներեցների վարկավորման գործընթացում:

Սկսած 2018 թվականից Բանկը կանանց աջակցման ծրագրերի համար միջազգային գործընկերներից ներգրավել է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս, որը բիզնեսի ֆինանսավորմանը զուգահեռ, ուղեկցվել է տեխնիկական աջակցության տրամադրմամբ՝ միտված նաև կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու հաջողված ծրագրերի իրականացմանը:

Հիշեցնենք, որ կանանց մասնաբաժինը Բանկի ընդհանուր աշխատակիցների կազմում մոտ 65% է, որից մոտ 15%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն: