Հայաստանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Երևանում սեպտեմբերի 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ, 22-23-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 32.7°C (2017թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 5.0°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 19.6°C