ՀՀ–ում Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը հանգստանում է
Հայաստանում Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը հանդարտացման ուղղությամբ է գնում։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք հիվանդացության դեպքերի զգալի իջեցում։
«Վերջին 3 շաբաթվա ընթացքում գրանցվել են միայն բերովի դեպքեր, այսինքն տեղական բոլոր բռնկումները մարվել են։ Բայց աշխատանքներ պետք է տարվեն, որ բերովի դեպքերից հետո չունենաք բռնկումներ»,–նշել է նա։