Սևանի տրանսպորտային հանգույցը նորոգվում է
Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։
Տրասպորտային հանգույցի թևերը արդեն իսկ ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ 36մ երկարությամբ կամրջի վրա կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Հանգույցը կկահավորվի անվտանգության տարրերով՝ կկատարվի գծանշում, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, պլաստիկ ազդանշանային սյուներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Նորոգման ավարտի ժամկետը չի նշվում: