Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։
Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19խմ տախտակ։
Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:
Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: