«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 21-ից

Այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Ինչպես հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից, դրա շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտի 21-ը։
Մայր աստվածությունը՝ մայր թանգարանում
 Գնել տոմս՝ https://museumsarmenia.am/am/events/11
Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ցուցադրության գլխավոր հովանավորն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։