Մարզերը՝ լրահոսում

Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն  մարզերում կատարվող և ծրագրվող աշխատանքների մասին։ Համաձայն տարածքային կառավարման մարմինների հրապարակումների․
  • Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող 11կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթեւեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շերտ ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։ 
Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ գծանշում, ճանապարհային նշաններ եւ այլն։ 
Ճանապարհը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
  • Հիմնանորոգվում են Արարատի մարզի Մասիս համայնքի մի շարք բնակավայրերի փողոցներ։ Բարեկարգվում են ք․ Մասիսի, Արգավանդի, Մարմարաշենի, Սիսի, Արևաբույրի, Այնթապի, Նոր Խարբերդի, Սայաթ–Նովայի, Դարակերտի, Դարբնիկի, Հայանիստի, Ջրահովիտի, Դաշտավանի փողոցները։
Որոշ բնակավայրերում աշխատանքներն արդեն ավարտվել են, որոշներում՝ այս պահին էլ շինարարական ակտիվ փուլ է։
Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 2 միլիարդ դրամ է, որի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքը։
  • Կառավարության որոշմամբ Շիրակի մարզի մի շարք ճանապարհների միջին նորոգման համար նախատեսվել է ընդհանուր 885 մլն 300 հազար դրամ, որից  Մ-1 Երևան - Գյումրի - ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ30+128-կմ35+945 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 320 մլն 100 հազար դրամ։  Միջին նորոգման կենթարկվի 5․817 կմ հատված։
 565 մլն 200 հազար դրամ գումար նախատեսվել է Հ-21 /Հ-75/ -Հոռոմ -Արթիկ -Ալագյազ-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+ 777 - կմ19 + 107 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։  Կնորոգվի 10․33 կմ ճանապարհահատված։