Ծիծեռնակաբերդն ու Հայոց ցեղասպանության թանգարանը կվերանորոգվեն

 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերանորոգվեն

Պետգնումների հարթակում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ԿԳՄՍՆ և «Բիդեք» ընկերության միջև այդ նպատակով 743 մլն դրամի պայմանագիր է կնքվել:

2024 թվականի աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 43 մլն դրամ։

Նախատեսվում է վերանորոգել  թանգարանի մասնաշենքերն ու հուշահամալիրը, կանցկացվեն մալուխներ, կկատարվի թանգարանի ձայնամեկուսացում, կանաչ տարածքների բարեկարգում և ոռոգման համակարգի վերանորոգում: