Առաջիկա օրերին Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում սեպտեմբերի 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6  մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի սեպտեմբերի 21-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      33.2°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              5.3°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      19.0°C