Վերլուծաբանները հաշվարկել են Պուտինի կենսաթոշակի նվազագույն չափը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թոշակի անցնելուց հետո նվազագույնը 665 հազար դրամ կենսաթոշակ է ստանալու: Այդ են վկայում Ведомости-ի վերլուծությունների արդյունքները:
Ըստ ՌԴ-ում գործող օրենքի՝ նախկին նախագահը թոշակ է ստանում գործող նախագահի աշխատավարձի 75%-ի չափով։ Միաժամանակ, վճարումները կասեցվում են, եթե երկրի նախկին ղեկավարը ստանձնի նոր պետական պաշտոն։