Կ. Հովհաննիսյան. Վարձով բնակարանների հարկային հայտարարագրումը պետք է տարբերակված լինի

Հանրապետությունում անշարժ գույքի շուկայում վարձակալության գների անկում է գրանցվել. որոշ հատվածներում դրանք նվազել են 50 տոկոսով:

Վարձակալումից ստացվող եկամտի հարկումը վարձակալման գումարի աճի էր հանգեցրել դեռ տարեսկզբին, այս իրավիճակում դեռ հայտնի չէ, թե ինչ վարքագիծ կցուցաբերեն անշարժ գույքի սեփականատերերը:

Փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է ոլորտի կարգավորման հնարավոր տարբերակներից մեկը. դիվերսիֆիկացված մոտեցում է պետք ցուցաբերել:

« Վարձով բնակարանների հարկային հայտարարագրումը պետք է տարբերակված լինի՝ համենայնդեպս, մեր նման երկրում։

Օրինակ, 1մք_ի հաշվարկով մինչև 2000դր հանձնվող բնակարանները (առավելագույնը 100մք ) պետք է ազատել հարկումից, հայտարարագրումից կարող են չազատվել, բայց հարկումից ազատելը սոցիալական կարևոր խնդիր է։

Երկրում բազմաթիվ անտուն մարդիկ կան, ովքեր ստիպված վարձով են ապրում, ու այս մարդկանց բնակարաններից հարկ վերցնելը հավասարազոր է իրենց երեխաների հացի գումարը վերցնելուն։

Մնացալ դեպքերում, ով տուրիստի է վարձով տալիս, ով շքեղ գույք վարձով տալիս , համարեք բիզնես ու հարկեք։

Եթե իհարկե պետության այս քայլը նպատակ չի հետապնդում վարձերի գնանկումը կանխելով վաճառքի գնանկման վրա ազդել, և որոշ չափով կանխել գնանկումը։

Տեղացի անտուն մարդու վարձած բնակարանի հարկումով արհեստական թանկացնում ենք այդ բնակարանը, ու այդ քաղաքացու երեխայի սնուննդը կրճատում»,- գրել է նա: