Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ-ն բիզնեսի համար. պայմանների ստեղծում փոխգործակցության ակտիվացման համար» խորագրով պանելային քննարկում
Երևանում կայանալիք Երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, կանցկացվի «ԵԱՏՄ-ն բիզնեսի համար. պայմանների ստեղծում փոխգործակցության ակտիվացման համար» խորագրով պանելային քննարկումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Օրակարգում ներառված են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն համատեղ խոստումնալից նախագծերի իրականացմանը, ազգային տնտեսությունների զարգացմանը և ԵԱՏՄ երկրների ապրանքների և ծառայությունների արտահանման ներուժի բացահայտմանը։
Միջոցառման մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝