Ինչ նպատակով է կարելի ծախսել սոցփաթեթի միջոցները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչ նպատակներով է հնարավոր ծախսել սոցփաթեթի միջոցները։

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից` ներկայումս սոցփաթեթի շահառու է հանդիսանում շուրջ 123 300 անձ։

Սոցփաթեթի միջոցները կարող են ծախսվել հետևյալ ուղղություններով՝

  • ուսման վճարի փոխանցում,
  • ուսանողական վարկի ամսական վճարի մարում,
  • հանգստի ապահովում ՀՀ տարածքում,
  • գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում,
  • մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում,
  • առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում (օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ):