Արմավիր համայնքում 2024 թվականին իրականացվել են 210,5 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր
Կառավարության՝ 2024 թվականի սուբվենցիոն միջոցներով Արմավիր համայնքում իրականացված ծրագրերը ներկայացրել է ՏԿԵՆ-ը։
- Վերակառուցվել է Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը։ Այն 2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 169,5 մլն դրամ է, որից 30%-ը հատկացնում է կառավարությունը, 70%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտված են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է նոր շատրվանի պատերի և հատակի կառուցում՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով՝ 91.42 քմ, երեսպատում բազալտե սալիկներով և երեսքարերով 207.34 գծամետր, 42.29 քմ, ջրահեռացման համակարգի կառուցում բետոնե առվակով (26.85 քմ) և խողովակներով (554.5 գծամետր), շատրվանի սարքավորումների տեղադրում և լուսաձայնային համակարգի անցկացում։
- Իրականացվել է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգում և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցում։ Աշխատանքները կատարվել են 2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագրի շրջանակում։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 41 մլն դրամ է, որը ֆինանսավորվելու է 30% կառավարության, 70% համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն ավարտված են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բազալտե և բետոնե եզրաքարերի քանդում և տեղադրում՝ 63.2 գծմ, կանաչապատ տարածքների ոռոգման նպատակով անցկացվել է նոր պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ՝ 2900 գծ.մ երկարությամբ, կենտրոնական հրապարակից մինչև Երևանյան փողոց՝ ընդգրկելով որոշ հատվածներ Աբովյան և Սայաթ-Նովայի փողոցներից։