Telegram-ն այսուհետ իրավապահներին կտրամադրի իրավախախտների IP հասցեները և հեռախոսահամարները

Telegram-ի նոր կանոնների համաձայն՝ մեսենջերը իրավապահ մարմիններին կտրամադրի իրավախախտ օգտատերերի IP հասցեները և հեռախոսահամարները։ Տեղեկությունը հաստատել է Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը՝ նշելով. «Հանցագործներին Telegram-ի որոնումը չարաշահելուց հետագայում հետ պահելու համար մենք թարմացրել ենք մեր Ծառայության պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը՝ ապահովելու հետևողականություն ամբողջ աշխարհում: Մենք հասկացրել ենք, որ մեր քաղաքականությունը խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են բացահայտվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան ողջամիտ իրավական հարցումների»:
Նրա խոսքով, այս միջոցները պետք է զսպեն հանցագործներին, և «թույլ չենք տա չարագործներին խախտել մեր հարթակի ամբողջականությունը մոտ մեկ միլիարդ օգտատերերի համար»:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱԲ մոդերատորների հատուկ թիմը Telegram-ում որոնումը շատ ավելի անվտանգ է դարձրել: Որոնումների ժամանակ հայտնաբերված ամբողջ խնդրահարույց բովանդակությունը այլևս հասանելի չէ: