149 հայտ՝ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթին մասնակցելու համար

Ավարտվել է «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի հայտերի ընդունման գործընթացը:

Ինչպես հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ընդունված հայտերի գնահատման առաջին փուլը կամփոփվի հոկտեմբերի 17-ին:

Այս տարի մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլը կիրականացվի «Fast Media»-ի և «Bahamut Foundation»-ի հետ՝ հեռուստատեսային նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով։