G7-ը աշխարհին կոչ է արել շտապ ավելացնել Ուկրաինայի օգնությունը ձմեռն անցկացնելու համար
G7 երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են անսասան աջակցությունն Ուկրաինային և կոչ են արել համաշխարհային հանրությանն ավելացնել երկրի օգնությունը։ G7-ի հայտարարությունում նշվել է, որ երկրները ողջունում են ֆինանսավորման և հետագա աջակցության ցուցաբերումը Ուկրաինային նրա էներգետիկ սեկտորի պահանջմունքների ապահովման համար։
Դա մասնավորապես վերաբերում է վնասված էլեկտրակայանների եւ կենտրոնացված ջեռուցման համակարգերի նորոգմանը, էներգիայի նոր բաշխիչ աղբյուրների ստեղծմանը, վթարային պահուստային սնուցմանը կրիտիկականորեն կարեւոր ծառայություններում եւ էներգետիկ ենթակառուցվածքի պասիվ պաշտպանությանը։
«Մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը շտապ ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ եւ Ուկրաինային տրամադրել անհարժեշտ ողջ օգնությունը»,- նշվել է G7-ի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունում։