Կթույլատրվի որոշ երկրներից թունաքիմիկատների ներմուծումը առանց լաբորատոր հետազոտությունների

 

Հայաստանում անհրաժեշտ է թույլատրել ներմուծումը առանձին երկրներից՝ առանց լաբորատոր փորձաքննության։

ԱԺ համապատասխան հանձնաժողովում «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն ասել է, որ նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ առանձին երկրներում արտադրվող թունաքիմիկատներն ու ագրոքիմիկատները հնարավոր կլինի ներմուծել առանց լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների։

Փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ զարգացած երկրներն արդեն բավականին բարձր պահանջներ ունեն արտադրվող թունաքիմիկատների և ագրոքիմիկատների որակի նկատմամբ, ուստի Հայաստան ներմուծելիս լրացուցիչ ստուգումների կարիք պարզապես չկա

«Կառավարության որոշմամբ կսահմանվի այն երկրների ցանկը, որտեղից ներկրումները թույլատրվելու են՝ շրջանցելով առկա ստուգումները»,- պարզաբանել է Սարգսյանը։

էԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս օրենսդրական նախաձեռնությանը։