Գիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.–Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.–Խուդյակովի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Դ. Մալյան փ. – Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ. – Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: 

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: