Տնտեսական ակտիվությունն աճել է

2024թ. հունվար-օգոստոս ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատՀայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9%-ով, իսկ 2024թ. օգոստոսին՝  2023թ. օգոստոսի համեմատցուցանիշն ավելացել է 5.6%-ով:

Վիճակագրական կոմիտեի ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 13.7%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 16.2%-ով։

Առևտրաշրջանառությունը ավելացել է 20.4%-ով, ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 5.2%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.6%-ով: 

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.9%-ով: