ՀՀ-ից արտահանման երկակի աճ է գրանցվել
2024թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 22,581.5 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համմեատ աճելով 86.8%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,192․1 մլն ԱՄՆ դոլարով․ 2024թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 9,694.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծել 12,886.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծման աճը կազմել է 70․9%։