ՀՀ պետբյուջեի եկամուտները հունվար-օգոստոսին կազմել են 1,624.0 մլրդ դրամ

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակման համաձայն, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,624.0 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել  են 8.1% ով կամ 121.8 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,708.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4%-ով կամ 278 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 84.6 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3yC3VO2։