ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի և գազի մատակարարմանն առնչվող կազմակերպությունների և նավերի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել ավելի քան մեկ տասնյակ կազմակերպությունների և նավերի նկատմամբ՝ Սիրիա և Արևելյան Ասիա իրանական հում նավթի և հեղուկացված նավթագազի մատակարարման մեջ նրանց ներգրավվածության պատճառով:

Սահմանափակումների ենթարկված նավերից են 2021 թվականին ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված  ԱՄՆ ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Բրեդլի Սմիթը նշել է, որ «Իրանը շարունակում է մեծապես ապավինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և լիբանանյան «Հըզբոլլահ»-ին նավթի և հեղուկ գազի ապօրինի վաճառքում՝ ահաբեկչական խմբավորումներին և ապակայունացնող գործունեությունը ֆինանսավորելու համար: նավագնացության մագնատ Աբդուլ Ջալիլ Մալլահի և նրա եղբայր Լուայ ալ-Մալլահի նավատորմին առնչվող չորս նավեր, նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ եղբայրները շարունակել են օգտագործել իրենց նավագնացության կայսրությունը՝ Իրանի և նրա վստահված անձանց չարամիտ գործողություններին աջակցելու համար:

ԱՄՆ ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Բրեդլի Սմիթը նշել է, որ «Իրանը շարունակում է մեծապես ապավինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և լիբանանյան «Հըզբոլլահ»-ին նավթի և հեղուկ գազի ապօրինի վաճառքում՝ ահաբեկչական խմբավորումներին և ապակայունացնող գործունեությունը ֆինանսավորելու համար:

Աղբյուրը`   news.am