«ԱՅԴԵՔՍ 2025»-ին մասնակցելու ցանկություն է հայտնել ոլորտային 31 ընկերություն

 Պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման գործընթացն ավարտվել է։
 Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «ԱՅԴԵՔՍ 2025»-ին (#IDEX2025), որին Հայաստանը ներկայանալու է միասնական տաղավարով, մասնակցելու ցանկություն է հայտնել ոլորտային 31 ընկերություն։
 Ընդունված հայտերի գնահատման փուլը կամփոփվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում:
 Ցուցահանդեսն անցկացվելու է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում՝ 2025 թվականի փետրվարի 17-21-ը։