Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում մի շարք ծրագրեր են իրականացվում

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։

 2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում՝ 40% Կառավարության, 60% համայնքի համաֆինանսավորմամբ, 2024 թվականի ընթացքում ավարտվել են հետևյալ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները․

·       Բագարան բնակավայրի Գևորգ Մարզպետունի փողոց-արժեքը՝ 30.1մլն դրամ, երկարությունը՝ 635գծ.մ

·       Բաղրամյան բնակավայրի Սարի Թաղ փողոցի սկզբնամաս- արժեքը՝ 24.1մլն դրամ, երկարությունը՝ 430գծ.մ

·       Բաղրամյան բնակավայրի Սարի Թաղ փողոցի վերջնամաս - արժեքը՝ 19.9մլն դրամ, երկարությունը՝ 475գծ.մ

·       Երվանդաշատ բնակավայրի Խաչին Տակ փողոց- արժեքը՝ 21.4մլն դրամ, երկարությունը՝ 488գծ.մ

 Ավարտական փուլում է գտնվում Հուշակերտ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները- արժեքը՝ 56.8մլն դրամ, երկարությունը՝ 833գծ.մ։

 2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ, 2024 թվականի ընթացքում ավարտվել են

·       Բաղրամյան համայնքի տարբեր բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգման, ջեռուցման համակարգի կառուցման և այլ աշխատանքները․

·       Դալարիկ բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 9.8մլն դրամ

·       Քարակերտ բնակավայրի Մաշտոցի հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 4.5մլն դրամ

·       Քարակերտ բնակավայրի Թումանյան հասցեում գտնվող թիվ 2 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 6.3մլն դրամ

·       Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում- արժեքը՝ 6.1մլն դրամ

Ավարտական փուլում է գտնվում Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում - արժեքը՝ 12մլն դրամ։

 Բագարան բնակավայրում ավարտին են մոտենում Գ.Մարզպետունի 15 հասցեի նախկին կենցաղի տան հանդիսությունների սրահի վերանորոգման աշխատանքները: