Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է խութերը վերացնել. Մհեր Գրիգորյան
Ռուսաստանի հետ հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք պետք է վերացնել։ Արցախյան 44–օրյա տարելիցի օրը Եռաբլուրում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է. «Կան պրոբլեմներ հարաբերություններում, և ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, մենք պետք է փորձենք հավասարակշռել և այդ բոլոր խութերը վերացնել, որովհետև իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս, ըստ այդմ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք։ Եվ կարծում եմ, որ բացատրությունները պետք է ստանալ և ճիշտ որոշում կայացնել»։
ՀՀ փոխվարչապետի խոսքով, սակայն, խնդիրները լուծելու համար նախ պետք է պարզել անպատասխան մնացած հարցերը։