Սահմանազատման հաջորդ փուլի հետ կապված որոշում չկա
Սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի հետ կապված որոշում չկա։ Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուրում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ նախ «մենք պետք է կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերն ավարտենք» ։
Նրա խոսքով, սահմանազատումն բացարձակ օրինական գործընթաց է, ու որևէ հակասություն կանոնակարգի մեջ չկա.ամբողջովին հրապարակային է` թե՛ իրավական մասը, թե՛ փաստացի կատարումը։
Այն հարցին, թե սահմանազատման գործընթացն իրականացվել է այն պայմաններում, որ թշնամու զինված ուժերը դեռևս շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում, Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման գործընթացի շուրջ պայմանավորվածության հիմնական նպատակն այն է, որ բոլոր նպանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան։