Պարզեցվել է հայկական ավտոմեքենաների մուտքը Իրան

Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը նոր նախաձեռնություն է ներկայացրել՝ հեշտացնելու Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իսլամական Հանրապետություն:

Tehran Times-ը հայտնում է, որ ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին և միտված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը:

Նախաձեռնության շրջանակներում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ, որը թույլ կտա նրանց երկիր մուտք գործել նվազագույն ուշացումով։