Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ը պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։
Ոստիկանությունից հորդորում են նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։