Փաշինյան. Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը
Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, դրանք իրականության խեղաթյուրումներ են։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել. «Ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր Հայաստանը համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների:
ՀՀ իշխանություններն ամբողջությամբ երաշխավորում են ՀՀ տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը»։